Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Նախագահը դժգոհել է

Նախագահը դժգոհել է
07.10.2014 | 12:20

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային և ողջունել նրա նպատակային այցը՝ կապված վերջին շրջանում ՀԱՊԿ անդամ պետությունների սահմաններում լարվածության շիկացման, այդ թվում՝ օգոստոսին հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի կտրուկ սրման հետ:
«Սերժ Սարգսյանը նշել է, որ, ցավոք, ադրբեջանական կողմի սադրիչ գործողություններն ամեն կերպ սպառնալիքի տակ են դնում ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ձևավորված անվտանգության փխրուն համակարգը: Մշտապես խախտելով հրադադարի ռեժիմը՝ Ադրբեջանը վնասում է խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում։
Նախագահն ընդգծել է, որ ՀԱՊԿ գծով մի շարք գործընկերների դիրքորոշումը, որ դրսևորվում է տարբեր միջազգային հարթակներում դաշնակիցների համար արմատական հետաքրքրություն ունեցող հարցերում և մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության նկատմամբ, չի համապատասխանում բանակցային գործընթացի ընդհանուր ոգուն, հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին և առաջարկություններին, ՀԱՊԿ շրջանակներում ընդունված փաստաթղթերին: Իլհամ Ալիևի ռազմատենչ և հայատյաց հայտարարությունները համապատասխան արձագանքի չեն արժանանում ՀԱՊԿ գործընկերների կողմից, ինչը, Սերժ Սարգսյանի համոզմամբ, կարող էր զսպել ադրբեջանական ղեկավարության արկածախնդիր նկրտումները:
Նախագահի խոսքով, որպես հետևանք, Ադրբեջանը շարունակում է հրահրել իրավիճակի լարումը և ձեռնարկում է սադրիչ գործողություններ` կոպտորեն խախտելով հակամարտության խաղաղ կարգավորման հանձնառությունը և միջազգային հումանիտար իրավունքի կանոնները: Դրա վառ վկայությունը ադրբեջանական կողմին գերի ընկած Կարեն Պետրոսյանի սպանությունն էր:
Բորդյուժան նշել է, որ ՀԱՊԿ խորհրդի առաջիկա նիստի նախապատրաստման շրջանակներում ինքն ուսումնասիրում է անվտանգության տեսանկյունից ՀԱՊԿ անդամ պետությունների առավել սուր խնդիրները։ Հիշատակելով օգոստոսյան իրադարձությունների հետ կապված ՀԱՊԿ խորհրդի նախագահի՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումները, Բորդյուժան կարծիք է հայտնել, որ ՀԱՊԿ խորհրդի առաջիկա նիստում անհրաժեշտ է զեկուցել և քննարկել բոլոր խնդիրները, որոնք կարող են ազդել կազմակերպության անդամ պետությունների անվտանգության վրա:

Դիտվել է՝ 663

Մեկնաբանություններ